News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իշխանությունները պետք է անպայման միջամտեն, որ մեծահարուստներն օգնեն, ներդրումներ անեն բանակի սպառազինության համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը` անդրադառնալով հասարակության այն պահանջին, որ օլիգարխներին պետք է կուլակաթափ անել եւ գումարներն ուղղել բանակին:

«Չգիտեմ` հասարակությունն ինչ է պահանջում, բայց ինչքան սպառազինությունը կրկնապատկենք, եռապատկենք, այնքան լավ: Մեծահարուստներն էլ պիտի օգնեն, ներդրումներ անեն: Ես երկու ձեռքով կողմ եմ դրան, պիտի անեն: Կանեն, թե չեն անի, չեմ կարող ասել: Իշխանությունները պետք է անպայման միջամտեն»,- ասաց Ռուստամ Գասպարյանը:

Այնուամենայնիվ, ազատամարտիկը, որն օրերին Արցախում էր, վստահեցրեց, որ մենք սպառազինության պակաս չունենք: Թեեւ ինքը Սերժ Սարգսյանի հայտնի բեռլինյան հայտարարությունը չի լսել, թե մենք կռվում ենք 80-ականներին զենքով, պնդեց, որ մենք ունենք հրթիռներ, որոնք անգամ ադրբեջանական կողմը չունի:

«Ադրբեջանական կողմն ընդամենը 2-3 հարյուր մետր է առաջ եկել, եթե մեր բանակը, սպառազինությունը տեղում չլինեին, ի՞նչ եք կարծում` այդքան կլիներ: Մեր բանակը տեղում կանխեց հակառակորդի առաջխաղացումը»,- հավելեց Ռուստամ Գասպարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ