News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ռազմական թեժ գործողություններից հետո մեր զինվորների սխրանքների մասին այնպիսի պատմություններ են հասնում «թիկունք», որ առանց փշաքաղվելու հնարավոր չէ լսել։ Շփման գծում եղած զինվորականներից մեկը մի ցնցող պատմություն ներկայացրեց հայ զինվորի անպատկերացնելի քաջագործության մասին։

Ապրիլյան առաջին օրերին, երբ ուժգին հրետակոծվում էին հայկական գյուղերը, մեր կողմի նռնականետը հանկարծ փչանում է։ Հրամանատարը որոշում է զենքը թողնել ու փոքր-ինչ նահանջել, քանի որ արկերի «տարափ» էր տեղում։ Նռնականետից կրակող զինվորը դիմում է հրամանատարին, թե ինքը ցանկանում է գնալ եւ թշնամու նռնականետի համապատասխան մասը բերել ու գործի գցել մերը։ Հրամանատարը կտրուկ արգելում է նշանակում է գնալ մահվան բերան։ Զինվորը համառում է։ Չդադարող կրակի տարափի տակ զինվորին հաջողվում է հասնել թշնամու զենքին։ Նռնականետի տակ թաքնվելով, նա կարողանում է համապատասխան սարքը քանդել-հանել ու հետ վերադառնալ։

Ողջ հրամանատարությունն այս աներեւակայելի քայլից քարանում է։ Ինչպե՞ս հաջողվեց, ինչպիսի՞ արիություն պետք է ունենալ նման քայլի դիմելու համար։ Հաջորդ առավոտյան, երբ հրամանատարը գրկում է զինվորին ու ասում իսկական հերոս ես, վերջինս մեղմ ժպիտով «զեկուցում» է. «Հրամանատար ջան, պետք լինի, էսօր էլ կարամ գնամ-գամ»։
Այս պատմությունը լսեցի այն ժամանակ, երբ ԱԺ-ում ԸՕ-ի բուռն քննարկումներ էին ընթանում։ Պարզ է, չէ՞, որ իրական կռիվը ոչ թե որակյալ օրենսգիրք ունենալն է, այլ թե ով խորհրդարանական հաջորդ «կարկանդակից» որքան բաժին կստանա։ Իշխանությունն իր տեղն է պահում, ընդդիմությունն էլ ձգտում է ստանալ ավելին։ Աբսուրդն այն է, որ նույնիսկ այս լարված ու ծանր օրերին աթոռակռիվը շարունակվում է։ Այստեղ են ասել՝ սթափվեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ