News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ՊԲ զինծառայողների խոշտանգված մարմինների լուսանկարները չի կարելի ցուցադրել, քանի որ դա կարող է խոչընդոտել ցանկացած գործընթացի՝ ուղղված դատարաններում եւ միջազգային այլ կառույցներում բողոքների ներկայացմանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսին ասել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցում հայկական կողմը բավական զգուշավոր է։ «Այսօրվա դրությամբ իրավական գործընթացներ են սկսվել։ Շատ դեպքերում տեղեկատվության տարածումը սահմանափակ է։ Այստեղ բավականաչափ զգուշություն է անհրաժեշտ։ Մենք սպասում ենք, որ որոշակի դատական գործընթացներ ընթացք ստանան»,- նշեց Ալավերդյանը եւ հավելեց, որ իրավիճակն ամենասկզբից արձանագրվել է ԿԽՄԿ-ի կողմից։

«Ստեղծված իրավիճակում ստացվում է, որ իրավական գործընթացների ուղղությամբ աշխատում է հասարակությունը։ Վստահ եմ, որ այդ աշխատանքը պետք է ակտիվորեն կատարի իշխանությունը։ Ակտիվություն է անհրաժեշտ»,- հավելել է Լարիսա Ալավերդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ