Ադրբեջանը բարբարոսական գործողություններ է իրականացնում ու դրա համար պետք է միջազգային պատասխանատվության ենթարկվի: Այս մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Նա ողջունելի է անվանել Հայաստանի առաջին ու երրորդ նախագահներ Լեւոն Տեր -Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը: «Բայց ես ընթերցել եմ առաջին նախագահի հարցազրույցը ու պարզվել է, որ նա չի փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի շուրջ»,- դժգոհել է Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Հանդիպման նախաձեռնողը Լեւոն Տեր -Պետրոսյանն էր: Զրույցում, որը մոտավորապես մեկ ժամ է տեւել, քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունները, նաեւ այդ մարտահրավերի կապակցությամբ համազգային համախմբման անհրաժեշտությունը