Ոստիկանության աշխատակիցները Մոսկվայից Թբիլիսի են արտաքսել Ռուսաստանում ձերբակալված «օրենքով գող» Օթարիկ Զուգդիդսկուն, հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Ռուսաստանում Օթարիկ Զուգդիդսկին իր պատիժն էր կրում «հանցագործության նախապատրաստում ու կատարման փորձ», «սպանություն», «զենքի, դրա հիմնական մասերի ու զինամթերքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխություն» հոդվածներով:
Բանտից ազատ արձակվելուց հետո նրան Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցների ուղեկցությամբ Մոսկվայից Թբիլիսի են ուղարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: