News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները հենց պատերազմի առաջին օրը պետք է դիմեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ պահանջեին ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել՝ կապված պատերազմական գործողությունների հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջնային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքն այդ մասին ասել է դեռ ապրիլի 2-ին:

«Ադրբեջանը սկսեց պատերազմական գործողություն եւ ակնհայտ է, որ մի քանի օր հետո կարվեր այնպես, որ պարզ չդառնա, թե ով է սկսել պատերազմը: Պետք էր առաջինը դիմել, որովհետեւ այդ դեպքում հակառակ կողմը պետք է արդարանա: Հայկական կողմը դա չարեց, փոխարենը դա արեցին ադրբեջանցիները: Նրանք դիմեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ ասաց, որ Հայաստանը հարձակվում է եւ դրա համար ուզում են դուրս գալ զինադադարի արձանագրություններից»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, սա վկայում է այն մասին, որ մեր դիվանագիտությունը նախաձեռնողական չէ, նստած սպասում են ինչ է կատարվում, հետո լավ նամակներ են գրում: «Ի դեմ, հայկական կողմի պաշտոնական պատասխանը փայլուն էր, բայց ո՞ւմ է պետք այդ պատասխանը: Հիմա այնտեղ քննարկում են մի հարց՝ Հայաստանը հարձակվում է, Ադրբեջանը դիմեց, ինչ անենք: Հիմա պետք է հսկայական ջանքեր գործադրես, որ ապացուցես, որ դու չէիր հարձակվողը»,-ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով, Հայաստանի դիվանագիտության վատ աշխատանքի պատճառով է, որ շատ երկրներ՝ Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, նաեւ Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը հանդես եկան Ադրբեջանի կողմից: «Բոլորովին բնական չէ, որ Իսլամական կոնֆերանսի համագործակցության երկրները ադրբեջանամետ հայտարարություն ընդունեցին: Այդ կազմակերպության մեջ մեծ թիվ են կազմում արաբական երկրները, իսկ արաբական շատ երկրների հետ Հայաստանը ջերմ հարաբերություններ ունի, այնտեղ հայկական համայնքներ ունի: Սա նշանակում է, որ աշխատանքի տեղ կար, բայց թերացել են»,-ասաց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ