News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանում ապրիլի 29-ին անցնում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Քվեարկության արդյունքներով բաշխվելու են Իսլամական խորհդի ժողովի 290 տեղերից 68-ը, որոնք թափուր են մնացել այն բանից հետո, երբ առաջին փուլում այդ մանդատների թեկնածուները անհրաժեշտ քանակության ձայներ չեն հավաքել: Այս անգամ խորհրդարանում տեղերի համար պայքարում են 136 թեկնածուներ: Ընտրությունները կկայանան 55 ընտրատեղամասերում, քվեարկել կկարողանան 17 մլն ընտրողներ: Առաջին արդյունքները կհրապարակվեն ապրիլի 30-ին:

Ընտրությունների առաջին փուլում, որը փետրվարի 27-ին է անցել, մեջլիսի 95 տեղերը ստացել են ռեֆորմատորները, որոնք սատարում են երկրի նախագահ Հասան Ռոհանիի չափավոր քաղաքական կուրսը: Թեհրան պրովինցիայում նրանց բաժին է ընկել 30 խորհրդարանական մանդատ: Չափավոր թեկնածուները հույս ունեն երկրորդ փուլում ամրապնդել իրենց դիրքերը, հայտնում է DW–ը:

Երկրի ՆԳՆ տվյալներով, ընտրությունների առաջին փուլին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող իրանցիների շուրջ 60 տոկոսը:  Որպես թեկնածու առաջադրվելու ցանկություն ունեցող 12 հազար մարդուց միայն 4844 –ն է ընտրություններին մասնակցելու իրավունք ստացել, նրանցից գրեթե 500-ը կանայք են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Ամենաշատ