News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական հեղափոխական դատարանը մահապատժի է դատապարտել հայտնի 33-ամյա ռեփեր Թումաջ Սալեհիին, որն աջակցել է երկրում հակակառավարական ցույցերին, գրում է Reuters-ը։

Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին, երբ հրապարակավ հանդես է եկել ցուցարարների աջակցությամբ՝ այդ թվում՝  երգեր է ձայնագրել այդ մասին։ Սալեհին մեղադրվում էր «Երկրի վրա կոռուպցիայի տարածման մեջ», որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մահապատիժ։

2023 թվականին ռեփերը դատապարտվել է վեց տարի 3 ամիս ազատազրկման։ Նա խուսափել է մահապատժից Իրանի Գերագույն դատարանի որոշմամբ։

2024 թվականի ապրիլի 24-ին ռեփերի փաստաբան Ամիր Ռաիսիանը իրանական Sharq թերթին ասել է, որ Սպահանի հեղափոխական դատարանի առաջին մասնաճյուղը, չնայած Գերագույն դատարանի որոշմանը, ռեփերին դատապարտել է մահապատժի։ Նա խոստացել է, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը, որը դեռ օրինական ուժի մեջ չի մտել։

Իրանում զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգությունները սկսվել էին 2022 թվականի սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որը ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից հիջաբը «ոչ պատշաճ» կրելու համար։ Ուսանուհին ձերբակալվելուց հետո շուտով մահացել է։ Ըստ իրավապաշտպանների, նա գլխի ծանր վնասվածք է ստացել ոստիկանական բաժանմունք տանելիս։ Իշխանությունները հայտնել են, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել: Բողոքի ցույցերը շարունակվել են մի քանի ամիս, հարյուրավոր մարդիկ են զոհվել բախումների ժամանակ։ Բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվել և մահապատժի են ենթարկվել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ