News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն 2024 թվականին, գրում է Tasnim-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության տեղեկություններով՝ պետության նախկին ղեկավարը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականության ոլորտ եւ ռեֆորմիստներին կտանի ընտրությունների:

Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը: Քաղաքական գործիչը նաեւ պատրաստվում է մի շարք պլանային հանդիպումներ անցկացնել, որպեսզի պատասխանի հարցերին, հատկապես արտաքին քաղաքականության ուղու վերաբերյալ: 

Միեւնույն ժամանակ, գործակալության աղբյուրները պնդում են, որ Ռոհանիի թիմը պատրաստվում է ծրագիր պատրաստել քաղաքական գործչի համար՝ հաշվի առնելով ընտրական դաշինքների ցուցակը, որտեղ նա կարող է աջակցության հույս ունենալ: Tasnim-ն ընդգծում է, որ Ռոհանին, որի կառավարման ժամանակաշրջանում կնքվել է միջուկային գործարքի բնօրինակը, իր նախագահության վերջին տարիներին դարձել է տնտեսական բացասական իրավիճակի ֆոնին ոչ պոպուլյար առաջնորդներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ