News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի լուրջ պաշտոնանկություններ են պետք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱկ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Զինված ուժերում եւ իշխանության մարմիններում պաշտոնանկությունների խնդրին:

Նա սակայն չցանկացավ նշել, թե ում նկատի ունի՝ նկատելով, որ թեժ պատերազմի ժամանակ նման հարցադրումներ անելը «սիրուն չի»:

«Ինձ հարցրել են, ես որտեղ պետքն է ասել եմ, որ եթե ունեք կադրային ռեզերվ՝ փոխեք, եթե չունեք՝ չխոսենք: Եթե անընդհատ պետք էննույն դեմքերը տեսնենք, որոնք թթվել մնացել են, թող մնան: Խնդիրը միայն տարիքը չի»,-ասաց Բագրատյանը:

«Հայաստանում վերացրել են ռազմաարդյունաբերական համալիրը, ասելով, թե դրա կարիքը չկա: Իմ վարչապետության ժամանակ մենք զրոյից 6 նոր գործարան ենք հիմնել: Մենք մեկ տարի առաջ ընդունել ենք օրենք ռազմաարդյունաբերական հանձնաժողովի մասին, որի նախագահը պետք է լինի վարչապետը: Ի՞նչ կարիք կար 18 տարի դա քանդել, հետո նորից վերադառնալ նույնին: Հիմա նոր պիտի սկսեն աշխատել»,-նշել է Բագրատյանը՝ հավելելով. «Կան մի քանի զինատեսակներ, որ մենք պիտի արտադրենք: Արդեն շուտով մենք պատերազմում կտեսնենք արդբեջանական արտադրության հրթիռները, նշանառու հրացանները եւ դրանք որակով են: Սրա մասին վաղուց պետք էր մտածել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ