News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե Ադրբեջանը հնարավորություն ունենա լայնածավալ պատերազմ սկսել, նա չի նայելու Հայաստանը ճանաչել է ԼՂՀ-ն, թե ոչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով իր եւ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին:

Բագրատյանի խոսքով, դա Էդվարդ Նալբանդյանի տրամաբանությունն է, որը «նշանակում է տրամաբանության բացակայություն»:

«Այսինքն եթե Ադրբեջանը այդպիսի հնարավորություն ունենա կխնայի՞ մեզ, կասի՝ վայ, դեռ չեն ճանաչել, ճանաչեն, նոր հարձակվե՞մ: Այսօր մեզ այդ ճանաչումը պետք է, որ Մատաղիսում, մարտակերտում ապրող մարդիկ իմանան՝ մենք իրենց թիկունքին կանգնած ենք: Մենք մի ժողովուրդ ենք, կամ միասին հաղթում ենք, կամ միասին պարտվում ենք: Այս պատերազմը անընդհատ շարունակվելու է, նրանց ռազմավարությունը պարզ է, իրենց ռեսուրսները շատ են, անընդհատ կրակելու ենք, տեսնենք հայերն ինչքան կկարողանան կրակել»,-ասաց նա:

Անդրադառնալով ԼՂՀ-ի հետ Հայաստանի ռազմական փոխգործակցության պայմանագիր կնքելուն, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Ռազմական փոխօգնությունը նշանակում է՝ ես քեզ օգնում եմ, բայց ես կարող է քեզ օգնեմ ու դու պարտվես: Ես ինքս ինձ պետք է օգնեմ, մեզ են խփում, ոչ թե Ղարաբաղին:  ԱԺ-ում ինձ ասում են, հենց ճանաչեցինք Ղարաբաղը, Ադրբեջանը հարձակվելու է, այ քեզ բան: Այս պատերազմը անընդհատ շարունակվելու է, մինչեւ մենք հյուծվենք ու դադարենք կրակել»:

«Սերժ Սարգսյանը Ղարաբաղ այցելության ժամանակ հասկացել է, որ հնարավոր չէ լինի տարածքներ՝ զորքի տեղաբաշխման դիմաց: Եթե հասկացել է, լավ է, բայց ես չեմ ընդունում, որ ասում են՝ եթե ճանաչենք ԼՂՀ-ն, էլ ինչի՞ շուրջ բանակցենք: Միշտ պետք է պատրաստ լինել բանակցելու՝ անկախ նրանից, թե ինչ խելագար հարեւանի հետ գործ ունեք»,- իր խոսքն ամփոփեց Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ