News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ով ասում է, որ ուզում է աշխատատեղ ստեղծել, 19-րդ դար է տանում. պետք է մարդկանց հնարավորություն տալ աշխատատեղ ստեղծելու, ոչ թե նրանց համար ստեղծել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Աշխարհում ինքնազբաղված բնակչությունը կազմում է 60 տոկոս: Ոչ ոք ոչ մի երկրում աշխատատեղ չի ստեղծում, բացի Հայաստանից: Ամեն տարի ասում են 50-100 հազար աշխատատեղ ենք ստեղծում, իսկ աշխատողների թիվը պակասել է 350 հազարով: Հենց ասում են՝ աշխատատեղ ենք ստեղծում, ես ասում եմ՝ մենք մեռանք: Ու դա անցել է որոշ ընդդիմադիր գործիչների, նրանք էլ են սկսել «աշխատատեղ ստեղծել»: Սա նշանակում է, որ խոսողը գաղափար չունի միջազգային միտումների մասին»,-հայտարարեց Բագրատյանը:

Անդրադառնալով գազի սակագնի նվազմանը, Բագրատյանը դա ծիծաղելի համարեց՝ նշելով, որ իրականում ԵՏՄ բոլոր երկրներում անհամեմատ էժան է սահմանին սահմանված գազի գինը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Հայաստանի սահմանին գազի գինը 325 դոլար է սահմանված, եթե 10 տոկոս զեղչ անեն կդառնա 300: ՌԴ-ի տարբեր շրջաններում 90-105 դոլար է, Ղազախստան՝ 80 դոլար, Բելառուսում՝ 180 դոլար, Ղրղըզստանում՝ 190 դոլար»,-ասաց նա՝ հավելելով, որ միասնական շուկան նշանակում է, որ ամեն ինչ նույն գների սահմաններում պետք է լինի այս հինգ երկրներում, սակայն Հայաստանի համար ամեն ինչ թանկ է:

«Հիմա մի քիչ իջեցնում են գինը, որ ձեններս կտրեն, նույն ձևի բենզինի գները ամենաթանկը մեզ մոտ է»,-ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ