News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու ավտոբուսի պայթյունից տուժած 6 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունից, երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Վնասվածքաբանների, պլաստիկ եւ միկրովիրաբույժների մասնկացությամբ կատարվում է վերքերի մշակում ժամանակակից մեթոդով, շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար: Շարունակվում են նեղ մասնագիտական խորհրդատվությունները:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը նույնպես բժիշկների գնահատմամբ` բավարար է, առկա է դրական տեղաշարժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ