News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պղնձի գների աճի երկարաժամկետ նախադրյալների մասին խոսելը դեռեւս վաղ է: Ըստ «Wall Street Journal»-ի, պղնձի գների աճին նպաստում են Չինաստան (աշխարհում 45% պղնձի սպառող) այդ մետաղի արտահանման մարտի տվյալների մասին հրապարակումները: Չինաստանում շինարարության եւ արդյունաբերության վերականգնման նախանշաններ են ի հայտ եկել:

Սակայն ֆինանսական որոշ ընկերություններ, այդ թվում՝ «Barclays PLC»-ն, նշում են, որ չնայած գների համեմատական կայունությանը՝ երկարաժամկետ նախադրյալների մասին խոսելը դեռեւս վաղ է: Մյուս կողմից՝ պղնձի գների անկումը պայմանավորված է նավթի գներով, քանի որ այս երկուսը հաճախ վաճառում են արժեթղթերի մեկ զամբյուղում:

Շաբաթվա սկզբին նավթի ֆյուչերսները 2%-ով նվազեցին՝ հասնելով մեկ բարելը 42.88 դոլարի: Չիկագոյի CME բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ տոննան շուրջ 4970 դոլարի սահմաններում, մինչեւ մի քանի շաբաթ առաջ գերազանցում էին 5 հազարը:

Հավելենք, որ պղնձի խտանյութը Հայաստանի խոշորագույն արտահանվող ապրանքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ