News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սոչիի Օլիմպիական ավանում կայացավ Պատանի հայրենակիցների երկրորդ համաշխարհային խաղերի փակման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուեւը, գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոնուհի Իրինա Ռոդինան եւ հունա-հռոմեական ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 9-ակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը։ Նրանք շփվել են միջոցառման հյուրերի հետ, պատասխանել նրանց հարցերին եւ հաջորդ «Խաղերի» մասնակիցներին մաղթել հնարավորինս շատ ընկերներ գտնել մոլորակի տարբեր անկյուններում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Կազմակերպիչների խոսքով՝ չնայած կարճ պատմությանը՝ Պատանի հայրենակիցների համաշխարհային խաղերի նկատմամաբ երիտասարդ հայրենակիցների շրջանում հետաքրքրությունն աճում է, ինչի մասին է վկայում մասնակից երկրների թվի աճը։ Ակնկալվում է, որ միջազգային մանկական մրցույթները կազմակերպվելու են ամեն տարի։

Առաջնությանը մասնակցել է ռուսախոս սփյուռքի մոտ 600 ներկայացուցիչ, որոնք ապրում են աշխարհի 45 երկրներում։ Հայաստանի թիմը ներկայացնում էր 11 մարդ, որոնց թվում՝ 9 մասնակից, 2 մարզիչ։ Նրանք հիմնականում եղել են Երեւանից եւ Էջմիածնից։ Հայկական թիմը մասնակցել է շախմատի եւ սեղանի թենիսի մրցաշարերին։

Երեխաներն իրենց ուժերն են չափել 6 մարզաձեւում՝ բասկետբոլ 3Х3 , մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս եւ լող։

3Х3  բասկետբոլի մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի թիմը, որը կազմված էր Սոչիի երիտասարդներից։ Կանանց մրցույթներում հաղթող ճանաչվեց Ուզբեկստանը։ Կանանց վոլեյբոլում եւ մին ֆուտբոլում առաջատար էին ռուսաստանցիները։ Թիմային հաշվարկով սեղանի թենիսում առաջին տեղը զբաղեցրեց Գերմանիայի թիմը, լողում՝ Մոլդովայի թիմը, իսկ շախմատում՝ Հունաստանի թիմը։

Մեծ ուշադրություն է դարձվել նաեւ լուսավորչական-կրթական ուղղությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ