News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Էստոնիան մինչեւ 2018 թվականը Ռուսաստանի հետ սահմանին պատ կկառուցի: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Հաննո Պեւկուրը:

Երկրի իշխանությունները մտադիր են պատի կառուցումն ավարտել Էստոնական հանրապետության 100-ին: Այս տարի բյուջեով 200 մլն եվրո է նախատեսված, հաջորդ տարի այդ նպատակով եւս 50 մլն կհատկացվի:

Պեւկուրը վստահեցրել է, որ պատն ամենաժամանակակիցը կլինի ամբողջ Եվրոպայում: Երկրի կառավարությունը մտադիր է նաեւ ավելացնել արագ արձագանքման ստորաբաժանումների թիվը:

Էստոնիայի եւ Ռուսաստանի սահմանի երկարությունը 138 կմ է: Պատի երկարությունը կկազմի 90 կմ, իսկ մնացյալ հատվածում սահմանախախտների համար արգելապատնեշի դեր կկատարեն գետերն ու ճահիճները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ