News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Նոյան տապանի» պատճենն ամռանը կարող է Ատլանտյան օվկիանոսով Նիդեռլանդներից Բրազիլիա ուղեւորվել: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Հոլանդացի Յոհան Հեյբերսի կառուցած նավը ներկայում խարիսխ է նետել Ամստերդամից 100 կմ դեպի հարավ՝ Դորդրեխտում: Այն Բրազիլիա փոխադրելու համար կարող է 1.5 մլն դոլար ծախսվել:

Հեյբերսը Նոյի տապանի պատճենի կառուցման մասին մտածել է դեռեւս 1992 թվականին: Նավը կառուցվել է 4 տարվա ընթացքում: Այն 125 մետր երկարություն, 29 մետր լայնություն եւ 23 մետր բարձրություն ունի:

Ըստ Lenta-ի, նավում մինչեւ 5 հազար մարդ կարող է տեղավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ