News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան շարունակում է իր ճիրաններում ճնշել խոսքի ազատությունը: Այս անգամ Անկարայի թիրախն է դարձել պատմության մոռացված ու երկար ժամանակ լռության մատնված էջը՝ասորիների ցեղասպանությունը, որը եղել է պատմականորեն բազմամշակույթ տարածքը թուրքականացնելու փորձի մի մասը: Այս մասին գրում է իտալացի լրագրող Սիմոնե Ձոպելարոն այն հոդվածում, որը հրապարակվել է իտալական Il Giornale պարբերականի Gli Occhi della Guerra «Պատերազմի աչքերը» բաժնում: Հոդվածում մասնավորապես ասվում է .

«Ասորիների ցեղասպանությունը ճանաչվել է մի շարք երկրների՝ Ավստրիայի, Նիդեռլանդների, Հայաստանի, Շվեդիայի խորհրդարանների կողմից:

Եվ հենց Շվեդիայում է եղել թուրքական դիվանագիտության կողմից գրաքննության վերջին փորձը: Ապրիլի 24-ին, երբ ասորիները հիշում են 1915-ի ցեղասպանության զոհերին, TV4 հեռուստաալիքը նամակ է ստացել Թուրքիայի դեսպանատնից՝ «ֆիլմը հեռարձակելու որոշումը վերանայելու» խնդրանքով:

Շվեդական հեռուստաալիքը սակայն թույլ չի տվել իր վրա ճնշում գործադրել: Խմբագիր Վիվեկա Հանսոնը հայտնել է «Մենք երբեք չենք ընդունի նման խնդրանք: Մենք կդիմակայենք խոսքի ազատությանը սպառանցող ցանկացած փորձի»:

Դրանից հետո մենք զրուցել ենք Աֆրամ Յակուբի՝ Շվեդիայի Ասորիների ֆեդերացիայի նախագահի հետ, որն էլ հենց ստեղծել է վերոնշյալ փաստագրական ֆիլմը: «Դեսպանատունը վարում է ժխտողականության պաշտոնական քաղաքականությունը ու կատարում Անկարայի ցուցումները՝ փորձելով արգելափակել այն միջոցառումները, որոնք պատմում են մեր ժողովրդի ցեղասպանության մասին:

Սա առաջին դեպքը չէ: Բառացիորեն վերջերս մի թուրքական կազմակերպություն խնդրել էր փակել այն ցուցահանդեսը, որը պատմում է ցեղասպանության տարիներին ասորի կանանց ճակատագրի մասին: Իմ անձնական կարծիքով Թուրքիայի ներկա քաղաքականությունը թուրք ժողովրդի շահերից չի բխում: Պատմությանը առերեսվելը շատ կարեւոր է, եթե երկիրը ուզում է զարգանալ ու կառուցել իսկական ժողովրդավարություն»,- հայտնել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ