News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների ֆոնին չափազանց կարեւոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման եւ սպառազինության ու ռազմական  տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ նշել է պաշտպանության նախարար Սեյրա Օհանյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստ նվիրված է եղել զինված ուժերում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպման, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման եւ տեխնիկական ապահովման հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերի անընդհատությունը` որպես զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման նախադրյալ

Նախարարը նշել է, որ զինված ուժերում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի օգտագործումը կազմակերպվում եւ իրականացվում է տարեկան շահագործման պլանների, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի հրամանների պահանջներին համապատասխան: Ըստ այդմ` զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է եւ ի զորու կատարելու իր առջեւ դրված խնդիրները թե խաղաղ, թե պատերազմական ժամանակաշրջանում: Ասվածի իրատեսությունն ապացուցվել է նաեւ ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գոտում ծավալված իրադարձությունների ընթացքում:

Ի մի բերելով ներկայացված վերլուծությունները, փաստերն ու առաջարկները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ