News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները կազմել են օրվա իդեալական գրաֆիկ, որը թույլ է տալիս արդյունավեետ օգտագործել մարդու օրգանիզմի այս կամ այն առանձնահատկությունը, փոխանցում է Informing-ը:

Հետազոտողները պնդում են, որ մարդու օրգանիզմը կառուցված է ժամացույցի սկզբունքով, իսկ սլաքների դերը խաղում են այս կամ այն գործողությունները: Մասնագետների կարծիքով միայն մարդու գործողություններից է կախված, թե ինչ արագությամբ այդ «ժամացույցը» կաշխատի:

Այսպես՝ օրը սկսել խորհուրդ է տրվում պարտադիր մարզանքից, ինչի շնորհիվ օրգանիզմը լցվում է էներգիայով, սակայն պետք է անել միայն թեթեւ վարժություններ: Մինչեւ առավոտյան ժամը 8-ը անհրաժեշտ է խուսափել օրգանիզմը ծանրաբեռնող ֆիզիկական վարժություններից:

Սեքսով խորհուրդ են տալիս զբաղվել առավոտյան ժամը 9-ին: Այս խորհրդին հետեւելը դժվար է, քանի որ օրվա այդ ժամին մարդիկ հիմնականում աշխատանքի են: Այս ժամին է խորհուրդ տրվում նաեւ նշանակել վիրահատությունները, քանի որ բարդությունների առաջացման ռիսկը ժամը 9-ին նվազագույն է:

Իսկ ուսումնական գործընթացն ավելի լավ է սկսել առավոտյան 9-10-ին, քանի որ օրվա այդ ժամին ուղեղն առավելապես լավ է ընկալում տեղեկությունը եւ յուրացնում այն: Կենտրոնացում պահանջող բարդ խնդիրներն արժե լուծել ժամը 11-ին: Այս ժամին ուղեղի տրամաբանական կենտրոններն առավելագույնս ակտիվ են լինում, պնդում են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ