News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի համալսարանը բարոյապես բարդ իրավիճակում երջանկության սահմանման հետազոտություն է անցկացրել: Փորձին մասնակցելու համար ընտրել են կամավորների, որոնք պետք է առաջադրանքը կատարեին  միայնակ կամ թիմով:

Լավ արդյունքի հասնելու համար մասնակիցներին թույլ են տվել դիմել ցանկացած միջոցի, այդ թվում՝ խաբել: 284 մասնակիցներից 93-ը առաջադրանքը կատարել է միայնակ, իսկ 191-ը թիմով:

Կամավորները նաեւ պետք է գնահատեին իրենց բարոյական ինքնությունը, այսինքն՝ ինչ են մտածում իրենք իրեն մասին:

Նրանց 12 բնութագրեր են առաջարկել՝ ազնիվ/անազնիվ, արդար/անարդար, հոգատար/անտարբեր եւ այլն:

Խնդիրը լուծելուց հետո մասնակիցները պետք է պատմեին իրենց զգացողությունների մասին եւ նշեին, թե դիմել են արդյոք խաբեության արդյուքնի հասնելու համար, թե ոչ:

Ոմանք օգտագործել են ստելու հնարավորությունը: Այդ մարդիկ հայտնել են, որ իրենց ավելի դժբախտ են զգացել ստելու հնարավորությունից օգտվելու դեպքում: Որքան հաճախ են մասնակիցները խաբել, այնքան շատ են իրենց դժբախտ զգացել, հատկապես նրանք, ովքեր առաջադրանքը միայնակ են կատարել:

Երբ մարդիկ խաբել են թիմի կազմում աշխատելիս, նրանք սուտը մասամբ արդարացված են համարել, քանի որ դիմել են այդ քայլին խմբին օգնելու համար:

Պարզվել է, որ եթե մարդ խաբեության է դիմում իր համար, իրեն էգոիստ է զգում, ինչը փոքրացնում է երջանկության զգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ