Հենց վերջին ժամանակներս Լեռնային Ղարաբաղն ապացուցեց, որ առաջին հերթին ռազմական գործոն է ու կարող է բանակցությունների դիվանագիտական կողմ դառնալ: Այս մասին մայիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով, պարզ է, որ ԼՂՀ-ն միշտ էլ անուղղակիորեն մասնակցել է բանակցություններին: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, երկրի արտգործնախարարի հայտարարությունները հիմք են տալիս մտածելու, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է դառնալ բանակցային կողմ»- նշել է Իգիթյանը: