News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը (ՇՀԿ ՏՀԱԿ) եւ Հնդկաստանի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մեխանիզմներ են մշակում, երկուշաբթի ՏՀԱԿ-ի մամուլի ակումբից հայտնել են «ՌԻԱ Նովոստիին»:  

Անցյալ շաբաթ ՇՀԿ ՏՀԱԿ-ի տնօրեն Եվգենի Սիսոեւն ընդունել է Հնդկաստանի փոխարտգործնախարար Սուջաթու Մեհթային` հնդկական կողմի խնդրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով մամուլի ծառայությանը:  

ՏՀԱԿ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ հունիսին Տաշքենդում ՇՀԿ-ի գագաթնաժողովին հուշագիր է ստորագրվել Հնդկաստանի եւ Պակիստանի պարտավորությունների մասին, որոնք անհրաժեշտ են կազմակերպությանը նրանց անդամակցության համար: 

ՇՀԿ-ի անդամ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Բելառուսը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը եւ Աֆղանստանը:   2015-ի հուլիսին ՇՀԿ-ում գործարկվել է Հնդկաստանին եւ Պակիստանին կազմակերպություն ընդունելու գործընթաց: Ուֆայում ՇՀԿ-ի գագաթնաժողովում կազմակերպության նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Ուզբեկստանին:  2016-ին ՇՀԿ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի   23-24-ին` Տաշքենդում: ՏՀԱԿ-ի գլխավոր շտաբը Տաշքենդում է:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ