Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 1-ին, ժամը 16։11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում քաղաքացին հայտնաբերել է ականանման առարկաներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
«Պարզվել է, որ Բուլվարային թաղամասում՝ ավտոբուսի կայանատեղիի մոտ, դաշտամիջյան հատվածի տարբեր մասերից հայտնաբերվել է 12 հակատանկային У-ТМ-62П3 տեսակի ուսումնական ական, որոնցից 4-ը՝ մասնատված:
Ականները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին: Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում: