News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուտելու ենթակա բույսեր աճեցնելը՝ պատշգամբի վրա կանաչի աճեցնելուց սկսած մինչեւ մեծ այգի, ոչ միայն բնական ու թարմ մթերքի աղբյուր է, այլեւ կյանքը երկարացնելու միջոց:

ԱՄՆ շրջակա միջավայրի ու առողջության ինստիտուտի 8-ամա դիտարկումները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք բույսեր աճեցնելով են զբաղվում, 12 տոկոսով քիչ են հակված զանազան ծագումների խրոնիկ հիվանդությունների առաջացմանը: Գիտնականների խոսքով, այս ներգործությունը կարելի է բացատրել ոչ միայն իրենց իսկ աճեցրած թարմ պտուղներով սնվելով, այլեւ մաքուր օդում հաճախ գտնվելով ու չափավոր ֆիզիկական ակտիվությամբ: Բացի դրանից բույսերը խնամելը նման է մեդիտացիայի՝ հանգստացնում է ու օգնում շեղվել տհաճ մտքերից: Գիտնականները տարեց մարդկանց խորհուրդ են տալիս գոնե իրենց պատշգամբում մի քանի հոտավետ խոտաբույս աճեցնել, քանի որ նույնիսկ դա կարող է լավացնել ինքնազգացողությունը, հայտնում է Kedem–ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ