News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարեւորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Նախարարները հանգամանալից զրուցել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Երկուստեք կարեւորվել է խորհրդարանների միջեւ շփումների խթանումը։ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարները ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը:

Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հրատապ հարցեր` Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը:

Էդվարդ Նալբանդյանը Թիմո Սոինիին հրավիրել է այցելել Հայաստան:

 Հանդիպման ավարտին նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ամենաշատ