News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջիկա տեղական ինքնակառավարման եւ ՀՀ ԱԺ ընտրություններին «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» մասնակցելու է իր ներուժի ողջ կարողականությամբ: Նմանատիպ որոշում է ընդունվել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 20-րդ Գերագույն ժողովը, որը մայիսի 1-ին հաստատել է կուսակցության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղենիշներն ու մարտավարությունը:

ՀՅԴ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Ժողովն արձանագրել է կուսակցության վճռականությունը՝ ՀՀ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունների եւ մեխանիզմների շրջանակում նախանձախնդիր հետեւողականորեն դերակատար դառնալու երկրում սոցիալական արդարություն, արդար դատական համակարգ սահմանող, մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող, արդյունավետ կառավարում, ազատ ընտրություններ ապահովող, աղքատությունը, գործազրկությունն ու արտագաղթը հաղթահարող համակարգ հաստատելու ուղղությամբ:

Գերագույն ժողովը քննել է նաեւ ԼՂՀ շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն ու ընթացող պատերազմը: Բարձր գնահատելով հայկական զինած ուժերի մարտունակությունը, հակառակորդի լայնածավալ հարձակումը անձնազոհաբար կասեցնելու կամքը՝ Գերագույն ժողովը վշտակցել է զոհված զինծառայողների հարազատներին: Ժողովը միաժամանակ խոր մտահոգություն է հայտնել այն բացթողումների, խնդիրների ու մարտահրավերների առնչությամբ, որոնք ի հայտ եկան քառօրյա պատերազմի ընթացքում:

ՀՅԴ-ականները վերահաստատել են Արցախի ազգաբնակչության ազատ կամաարտահայտությամբ դրսեւորված հիմքերով ԼՂՀ հիմնախնդիրը հանգուցալուծելու ՀՅԴ անզիջում վճռականությունը, շեշտել հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերով եւ սկզբունքներով կարգավորելու, ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավելու, ինչպես նաեւ միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ ամբողջական անվտանգության երաշխիքներն ամրագրելու անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Գերագույն ժողովն առաջնահերթություն է գնահատել ՀՀ եւ ԼՂՀ պետականությանն ու ազգաբնակչության անվտանգությանն ուղղված ադրբեջանական շարունակական ագրեսիայի չեզոքացման գործողությունների ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ