News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս գիշեր Ստեփանակերտի հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Գասպարյանը վիրավորվելուց հետո զինակից ընկերներին խնդրել է ընտանիքին չասել այդ մասին, որպեսզի չանհանգստանան։ Դեպքը պատահել էր ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Թալիշի դիրքերում։ Սարգիսը փորձել էր փրկել ընկերոջ կյանքը, սակայն ինքն էլ էր վիրավորվել ոտքից եւ որովայնի աջ կողմից։ NEWS.am-ի հետ զրույցում դեպքից որոշ մանրամասներ է պատմել Սարգսի զինակիցներից մեկը։

«Սաղ գիշեր գլխներիս կրակ էին մաղում։ Գնդակների տարափի տակ Սարգիսը գնացել էր վիրավոր ընկերոջը փրկելու, բայց ինքն էլ էր վիրավորվել։ Սեւանցի մի տղա կար՝ Սասունը, ինքն օգնել էր Սարգսին, փրկել կրակի տակից եւ վիրավորվել»,- պատմում է զրուցակիցը։

Վիրավոր ընկերներին գտել էին դիրքերում եւ շտապ տեղափոխել Մարտակերտի հոսպիտալ։

Սարգսի մոտ որովայնի աջ շրջանի վիրավորում է ախտորոշվել՝ որովայնի օրգանների վնասումով։ Սասունը աջ ազդրի կույր գնդակային վիրավորում էր ստացել։

Մարտական ընկերները ցավով են հիշում պատահածը եւ դժվարությամբ են խոսում՝ ասես չուզենալով բառերով նորից վերապրել կորուստը. «Շատ էր մտածում ընտանիքի մասին, որ չանհանգստանան։ Ասել էր՝ մերոնց չասեք, կանհանգստանան։ Էլ ի՞նչ պատմեմ։ Խփեցին... տարան հիվանդանոց, վիրահատեցին... չապրեց»։

Նշենք, որ Սարգիսը վիրավորվել էր ապրիլի 29-ի երեկոյան ժամը 22.20-ի սահմաններում: Նա վիրավորում է ստացել ոտքից եւ որովայնի աջ կողմում՝ վնասվել են գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել են Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց:

Սարգիսը Շուշի քաղաքից էր, սովորում էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի երկրորդ կուրսում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ