News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինացի մագնատ Ժեն Չժիցյանը, Չինաստանի Կոմկուսի կանոնակարգի համապատասխան, պատժի կենթարկվի տարբեր բլոգերում ինֆորմացիա հրապարակելու համար։ Սիչեն քաղաքի հանձնաժողովի հրապարակած շրջաբերականում ասվում է, որ կուսակից ընկերները նրան մեկ տարվա փորձաշրջան են տվել, որը կարելի է մեղմ պատիժ համարել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ժեն Չժիցյանի մեկնաբանությունները սխալ են եղել եւ խախտել են կուսակցության քաղաքական գիծը։ Որոշվել է նրան վարչական պատժի ենթարկել»,-ասված է փաստաթղթում։

Ավելի վաղ Չինաստանի ինտերնետ տեղեկատվության հարցերով պետական քարտուղարությունը մագնատին մեղադրել էր պարբերաբար ապօրինի տեղեկատվություն հրապարակելու մեջ, որը անբարո հետեւանքներ է թողում հասարակության շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ