Թուրքիայի Ուրֆա քաղաքի Օսմանլը անունը կրող այգում քաղաքացիները բռնել ու ոստիկաններին են հանձնել մի Օ.Ք.-ին, ով փորձել է բռնաբարել 3-ամյա տղա երեխային։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Օ.Ք.-ն այգում խաղացող 3-ամյա տղա երեխային խաբեությամբ տարել է մի անկյուն եւ փորձել բռնաբարել։ Այդ ընթացքում քաղաքացիներից մեկը նկատել է ու բռնել Օ.Ք.-ին։
Հավաքված քաղաքացիները հարցրել են, թե ինչու է նման բան արել եւ ապշել են պատասխանից։ Օ.Ք.-ն պնդել է, թե հաճույքի համար է արել։
Արագ դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել ու փրկել են Օ.Ք.-ին երեխայի ազգականների ինքնադատաստանից։