News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մարտակերտից Վանաձոր՝ ամուսնու քրոջ տուն տեղափոխված Լիանա Աղաբեկյանն ապրիլի 30-ին երեխա է լույս աշխարհ բերել:

«Սեւ ապրիլը որ եկավ, ամուսինս ստիպված մեզ ուղարկեց այստեղ՝ քրոջ տուն: Ես էլ այս վիճակում էի, թե չէ չէի գա, հաստատ չէի թողնի իրեն էնտեղ, գայի, ընդամենը մի շաբաթ էր մնում, որ ծննդաբերեի»,- NEWS.am-ին պատմեց Լիանան:

3 կգ 300 գ քաշով ծնված Մարիան Աղաբեկյանների երկրորդ զավակն է: Լիանան Վանաձորում է 6-ամյա որդու հետ, բոլոր հարազատները Արցախում են: Երեխայի ծնվելուց հետո ամուսինը, որ պայմանագրային զինծառայող է, կարճ ժամանակով Վանաձոր է եկել:

Լիանան այժմ ամենից շատ ուզում է ամուսնու հետ Մարտակերտ վերադառնալ, սակայն չի կարող. Մարտակերտում գտնվող տունը վնասված է, բնակության համար ոչ պիտանի, իրավիճակն էլ դեռ լիովին հանդարտ չէ:

«Հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կլինի, իմ բալեն էլ իր ծնունդով խաղաղություն կբերի»,- ասում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ