News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս փուլում դեռեւս վաղ է խոսել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողներին արտերկիր բուժման ուղարկելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Հաշվի առնելով, որ նման բուժման կարիքը կլինի հիմնականում վերականգնողական մասով, այս փուլում չունենք դեպքեր, որ Հայաստանի ռեսուրսը չի բավարարում եւ պետք է արտերկիր ուղարկել: Անհրաժեշտության դեպքում կկազմակերպենք հանձնաժողովներ, կանեն մասնագիտական վերլուծություններ եւ դրանց հիման վրա արդեն կընտրվի կլինիկան, իսկ  համապատասխան ֆինանսավորումը կտրամադրի կառավարությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ ապրիլի 21-ին ընդունված որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանը չի կարողանում ապահովել այդ բուժումը. «Կոնկրետ անձ դեռ չունենք, որը կարիք ունի: Կան զինծառայողներ, որոնք վերականգնողական բուժման կարիք կունենան, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսելը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ի նիստի ժամանակ հաստատել է զինծառայողներին արտասահմանում բուժման ուղարկելու կարգը: Միջոցները հատկացվելու են այն զինծառայողներին, որոնք տուժել են առաջնագծում իրենց պարտականությունները կատարելիս:

Արտասահման ուղարկելը նախատեսված է այն դեպքերի համար, երբ համապատասխան բուժումը Հայաստանում անհնար է իրականացնել: Ծախսերը ներառելու են հետազոտությունն ու բուժումը, նաեւ ճանապարհածախսն ու բնակության ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ