News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պետությունների կառավարություններին կոչ է արել պաշտպանել անկախ լրատվամիջոցներին եւ ազատ, անկախ ու անվտանգ պայմաններ ապահովել նրանց աշխատանքի համար։ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հղած ուղերձում ՄԱԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել լրագրողներին, որոնք ռիսկի են դիմում՝ ապահովելով տեղեկություն ստանալու մարդկանց իրավունքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բան Կի Մունը ուղերձում նաեւ նշել է, որ շատ մտահոգված է տարբեր երկրներում ավելի ու ավելի հաճախ նկատվող այն սահմանափակումների կապակցությամբ, որոնց բախվում են լրատվամիջոցների աշխատակիցները։ «Շատերին կալանք տակ են պահում, ոմանց՝ սարսափելի պայմաններում, եւ դա այն բանի համար, որ նրանք լույս են սփռել պետական կառավարման սխալների, ֆինանսական չարաշահումների եւ սոցիալական խնդիրների վրա»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

«Մամուլի եւ տպագրության ազատության այս համաշխարհային օրը ես կառավարություններին, քաղաքական գործիչներին, ընկերություններին եւ քաղաքացիներին կոչ եմ անում նվիրվել անկախ, ազատ լրատվամիջոցների պաշտպանության գործին»,- ասել է Բան Կի Մունը։

Նշենք, որ Մամուլի ազատության համաշխարհային օրը սահմանվել էր 1993թ. մայիսի 3-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ