News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մի քանի հազար բրիտանացի ծնողներ թույլ են տվել իրենց երեխաներին հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 10-ին, չմասնակցել դասերին, հաղորդում է BBC News-ը: Այսկերպ ընտանիքները իրենց բողոքը կհայտնեն կրթական համակարգի ավելորդ պահանջկոտության դեմ:

Let our kids be kids («Թույլ տվեք մեր երեխաներին երեխա մնալ») շարժման ակտիվիստներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ տարրական դասարանների աշակերտները չափից ավելի ծանրաբեռնվածության տակ են հայտնվում: Ծնողները համարում են, որ դա տեղի է ունենում ստանդարտացված SAT  թեստերի կիրառման պատճառով, որը ավելանում է տարրական դպրոցի նոր կրթական ծրագրին:

Նոր ծրագրի նման թեստերը նույնպես ավելի բարդ են եղել նախկինում եղածներից: Ակտիվիստների կարծիքով, դա հանգեցնում է աշակերտների նկատմամբ ավելորդ հոգեբանական ճնշման: Դեպքեր են եղել, որ 6 տարեկան երեխաները տանն իրենց անվանել են անհաջողակներ՝ թեստը տապալելու պատճառով:

Կրթության նախարար Նիկի Մորգանին ուղղված նամակում ծնողական ասոցիացիան պահանջել է ամբողջությամբ չեղարկել ստանդարտացված թեստերը:

SAT-ը (Scholastic Assessment Test, «դպրոցական գնահատման թեստ») անցկացվում է 1901 թվականից: Ներկայումս դրա կազմակերպմամբ զբաղվում է ամերիկյան College Board կազմակերպությունը: Քննությունն անցկացվում է 3 ժամ 45 րոպե եւ բաղկացած է 3 մասից: Թեստի արդյունքներով գնահատվում են աշակերտի քերականության եւ մաթեմատիկայի գիտելիքները, ինչպես նաեւ տեքստը վերլուծելու ունակությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ