News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզի բնակիչ 44-ամյա Ֆրեդերիկ Դեզնարդը դատական հայց է ներկայացրել նախկին գործատուի դեմ եւ 360 հազար եվրոյի փոխհատուցում պահանջել բարոյական վնասի համար, հաղորդում է Telegraph-ը:

«Ես դեպրեսիայի վիճակի էի հասել, ինձ համար ամոթ էր, որ ինձ վճարում են, իսկ ես ոչինչ չեմ անում»,-հայտարարել է ֆրանսիացին:

Պարբերականի փոխանցմամբ, տղամարդն աշխատել է օծանելիքի հեղինակավոր Interparfum ընկերությունում:

 Դեզնարդը հայտարարել է, որ ընկերության ղեկավարությունն իրեն զրկել է իրական կառավարչական գործառույթներից եւ 4 տարվա ընթացքում ստիպել է կատարել շատ ձանձրալի հանձնարարություններ, ինչի հետեւանքով հիմա մի շարք առողջական խնդիրներ ունի: «Էպիլեպսիա, խոց, խնդիրներ քնի հետ եւ լուրջ դեպրեսիա»,-թվարկել է նա:

Դեզնարդն իր աշխատանքն անվանել է «չարագույժ անկում դեպի դժոխք» եւ գործատուից պահանջել փոխհատուցում վճարել հասցված վնասի եւ կարիերային առաջխաղացման բաց թողնված հնարավորության համար:

Ձանձրալի աշխատանքի գործը կքննի աշխատանքային վեճերի դատարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ