Breakthrough Prize in Fundamental Physics-ի հատուկ մրցանակը՝ 3 մլն դոլար, շնորհվել է LIGO գործակցությանը, որն անցյալ տարվա սեպտեմբերին մարդկության պատմության մեջ առաջին անգամ գրավիտացիոն ալիքներ էր արձանագրել։ Այս մասին ասված է մրցանակի կազմակերպչական հանձնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։
1 մլն դոլար կստանան գործակցության հիմնադիրներ Ռոնալդ Դրեվերը, Քիփ Թորնը եւ Ռայներ Վայսը։ 2 մլն դոլարը կբաժանվի գրավիտացիոն ալիքների բացահայտման մեջ իրենց ավանդը ներդրած գիտնականների միջեւ։
Գրավիտացիոն ալիքների հայտնաբերման մասին հայտարարվել էր 2016թ. փետրվարի 11-ին։
Դափնեկիրների պարգեւատրումը տեղի կունենա 2016թ. վերջին։