News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիան ամերիկյան բնական հեղուկ գազի հիմնական գնորդներից մեկը կլինի, հայտնել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիցը ճապոնական Կիոդո գործակալությանը տված հարցազրույցում: 

«Ճապոնիան ըստ երեւույթին կդառնա հիմնական գնորդներից մեկը», — ասել է նախարարը: Նրա խոսքով, Մեքսիկական ծոցից ամերիկյան ԲՀԳ-ի մատակարարումն  սկսվել է այս տարվա մարտին: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական մեքենաշինական  IHI ընկերությունը շահել է ԱՄՆ-ում ԲՀԳ-ի արտադրության գործարանի շինարարության պայմանագիրը: «Նիհոն կեյձայ» թերթի տվյալներով, ամերիկյան էներգետիկ   Kinder Morgan ընկերության հետ գործարքը 100 մլրդ իեն է գնահատվում (925 մլն դոլար): Գործարանը մինչեւ   2,5 մլն տ գազ կարտադրի, որը կգնի եւ կարտահանի  Royal Dutch Shell-ը:

Կիոդոն նշում է, որ Ճապոնիան կարեւորություն է տալիս երկիր գազի կայուն մատակարարումներին 2011-ին Ֆուկուսիմայում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով առաջացած վթարից հետո ատոմային էլեկտրակայանները կանգնեցնելու պատճառով: 

Անդրադառնալով համաշխարհային նավթային շուկայում նավթի ցածր գների պատճառով պահանջարկի եւ առաջարկի դիսբալանսին, Մոնիցը ենթադրել է, որ մոտավորապես մեկ տարուց այդ միտումը կվերանա: 

«Եթե բացառենք անակնկալները առաջարկի կամ պահանջարկի համար, այդ դիսբալանսը կարող է մոտավորապես մեկ տարուց վերանալ», — ասել է նա: Նախարարի խոսքով, ապագա արտադրության մեջ կապիտալ ներդրումները զգալիորեն կրճատվել են ցածր գների հետ կապված, բայց նույնիսկ դրանից հետո, երբ մեկ տարուց վերանա պահանջարկի եւ առաջարկի միջեւ դիսբալանսը, ստիպված կլինեն գործ ունենալ նավթի մեծ ապրանքային պահուստների հետ,-հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ