News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը մտադիր է պնդել ԵՏՄ շրջանակում ինտերնետային առեւտրում անտուրք ներմուծման նորմերի միակողմանի իջեցման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելյանինովը «Ինտերֆաքսին» տված համատեղ հարցազրույցում:

«Ես կարծում են, որ դա ճիշտ կլինի ( ազգային մակարդակով ապրանքների անտուրք ներմուծման նորմերի նվազեցումը): Բայց այս հարցը դեռ քննարկվում է»,- ասել է նա:

«Նրանք (ղազախ գործընկերները) գուցե առարկում են, բայց նրանց մոտ բիզնես, որպես այդպիսին դեռ չկա: Իսկ ահա Բելառուսում ու մեր երկրում այն կա ու մենք հասկանում ենք, որ մեզ համար դա շատ խնդրահարույց իրավիճակ է»,- ամփոփել է մաքսային գերատեսչության ղեկավարը:

Մինչ այդ Բելյանինովը արդեն հայտնել էր այն մասին, որ ԵՏՄ-ում ՌԴ-ի բելառուս ա գործընկերները վերջերս եվրոպական նորմերի նման նորմեր են սահմաներ՝ 22 եվրո, որից ցածր գնի դեպքում ապրանքը կարելի է առանց մաքսատուրքի ներմուծել:

Սակայն ՌԴ –ում հնարավոր որոշման ընդունման ճշգրիտ ժամկետներ նա չի նշել, ասելով որ գործն ընթացքի մեջ է ու որ միասնական դիրքորոշում դեռ չկա:

Միեւնույն ժամանակ ԴՄԾ տեղեկություններով, բելառուսական կողմը հիմա սկսել է անհանգստանալ, որ ինտերնետային ծանրոցները կարող են նախ Ռուսաստան ուղարկվել, իսկ հետո նոր այնտեղից Բելառուս, քանի որ Ռուսաստանում հիմա ավելի ազատական նորմեր են գործում:

«Սա ոչ թե պաշտոնական տեսակետ է, այլ իմ անձնականը: Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է՝ գանձարանը դրանից միայն կշահի: Քաղաքակիրթ նորմերի տեսակետից սա ընդունված պրակտիկա է: Իսկ թե ինչ լոգիստիկա կձեւավորվի ու ինչ միասնականություն կլինի ԵՏՄ հինգ երկրներում՝ ժամանակը ցույց կտա»,- ամփոփում է նա:

ԴՄԾ-ում համարում են, որ ապրանքների անտուրք ներկրման իջեցված նորմերը կարող են կարգուկանոն հաստատել ինտերնետային առեւտրի ոլորտում: Այսօր այն պետական պատշաճ հսկողությունից դուրս է՝ թե մաքսային տուրքերի, թե հարկային վճարների առումով, վստահեցնում են գերատեսչությունում:

Մաքսային ծառայությունն արդեն իր առաջարկներ ուղարկել է Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին: Բելյանինովը հույս է հայտնել, որ հարցը լուրջ քննարկման առարկա կդառնա Ֆինանսների նախարարությունում եւ Կառավարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ