News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուրիերը Ադրբեջանին իր տեղն է ցույց տվել Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի հետ բարեկաման կապերը խզելու առաջարկ ստանալուց հետո։ Այս մասին գրում է Die Welt-ը։ 

Հոդվածում հիշատակվում է, որ տարիներ շարունակ ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքը բարեկամական կապերի մեջ է Շուշիի հետ, որն ամրապնդված է բարեկամության հռչակագրով։ Օրերս, սակայն, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Հանրապետական կուսակցության անդամ Մառլեն Մուրիերը Ադրբեջանի կողմից նախազգուշացում էր ստացել Շուշիի հետ բարեկամական կապերը խզելու պահանջով։ Ադրբեջանը պահանջել էր արգելել դեպի Շուշի պաշտոնական այցելությունները, քաղաքների միջեւ փորձի փոխանակումը։ «Ադրբեջանն ուզում էր արգելել երկու քաղաքների միջեւ բարեկամությունը։ Ինչպե՞ս կարող է արգելել։ Ֆրանսիան մարդու իրավունքների երկիր է։ Նմանատիպ սպառնալիքները չեն տպավորում ինձ»,- Ադրբեջանին իր պատասխանն է տվել քաղաքապետը։

Թերթը հիշեցնում է, որ եթե անգամ չլիներ Մուրիեի մերժումը, այս նախազգուշացումը որեւէ իրավական հիմք չունի։

«Դեռ 2 տարի առաջ, երբ քաղաքապետը մեկնել էր Շուշի եւ բարեկամության հռչակագիր ստորագրել իր հայ գործընկերների հետ, Ադրբեջանը նրան ընդգրկել էր «սեւ ցուցակում»։ Իսկ հիմա Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը դատական կատարածու է ուղարկել քաղաքապետի մոտ»,- գրում է թերթը։

«Կատարածուն ինքն էլ մի փոքր շփոթված էր դեսպանատան նման տարօրինակ եւ անհեթեթ ուղերձի պատճառով»,- ասել է Բուրգ լե Վալանսի քաղաքապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ