News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հումորիստ Միխայիլ Ժվանեցկին իր ազգանունը եւ ստորագրությունը Ռոսարտոնագրում գրանցել է որպես ապրանքանշաններ: Այդ մասին հայտնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը` վկայակոչելով համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Փաստաթղթերի տեքստից հետեւում է, որ ապրանքանշանները գրանցվել են ըստ Ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման   №33 կարգի, որի համաձայն, նման ապրանքանիշով կարող են սպիրտային խմիչքներ թողարկվել  (բացառությամբ գարեջրի):

Հումորիստի ներկայացուցիչ Օլեգ Ստաշկեւիչը ճշտել է, որ ազգանունը եւ ստորագրությունը գրանցել են հենց «Ժվանեցկի» կոնյակի թողարկման համար:

«Առայժմ ուրիշ ոչինչ չի ենթադրվում», – նշել է նա: «Ժվանեցկի» կոնյակը 2015-ին առաջին անգամ թողարկել է Օդեսայի կոնյակի գործարանը:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ