News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ-ի անդամ երկրներն այլեւս չեն քննարկում նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցը, քանի որ շուկայում ընթացիկ փոփոխությունները վերացնում են այդ քայլի անհրաժեշտությունը: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Ըստ ՌԲԿ-ի, ներկայում այդ երկրները քննարկում են առաջարկի եւ պահանջարկի բարելավման հարցը: ՕՊԵԿ-ը նավթի արդյունահանման ծավալների սահմանափակման հարցով հունիսյան գագաթաժողովի համար առաջարկ չունի:

Bloomberg-ի երկու զրուցակիցներ նշել են, որ մայիսի 4-ին Վիեննայում մասնավոր հանդիպմանը ՕՊԵԿ-ի ներկայացուցիչները քննարկել են առաջարկի եւ պահանջարկի հիմնական ցուցանիշների բարելավման հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլին Դոհայում անցկացված բանակցությունների մասնակիցներին չհաջողվեց այդ հարցով կոնսենսուս ձեռք բերել, քանի որ Սաուդյան Արաբիան պահանջեց, որպեսզի նախաձեռնությանը միանա նաեւ Իրանը, որի ներկայացուցիչները հանդիպմանը նույնիսկ ներկա չէին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ