News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանում բնակվող հայերի թիվը վերջին տարիներին կտրուկ նվազել է՝ երկրում առկա սոցիալական խնդիրների պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Նրա խոսքով, Վրաստանից հիմնականում հայերն են հեռանում՝ աշխատանք չունենալու եւ գումար վաստակել չկարողանալու պատճառով:

Уважаемые семьи отбывающих обязательную военную службу,
ACBA-CREDIT AGRICOLE BANK понизил ставки уже действующих или выдаваемых потребительских кредитов. Спасибо тебе, защитник Родины… Все будет хорошо!

«Մենք գիտենք, որ հայերն հիմնականում Ջավախքում են բնակվում եւ Ջավախքը լեռնային շրջան է, այնտեղ խիստ բնակլիմայական պայամններ են եւ բնակչությունն անգամ գյուղատնտեսությամբ զբաղվելով չի կարողանում նորմալ եկամուտ ուեննալ, չեն կարողանում պահել իրենց ընտանիքները: Իսկ մայրաքաղաքում ապրողների համար աշխատանք չկա եւ նրանք ստիպված են լինում այլ երկիր գնալ՝ աշխատանք փնտրելու»,-ասաց նա:

Առնոլդ Ստեփանյանի խոսքով, ի տարբերություն հայերի, Վրաստանում բնակվող ադրբեջանցիներն ավելի լավ բնակլիմայական պայմաններ ունեցող տարածքում են ապրում, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի լավ եկամուտներ է ապահովում, քան Ջավախքում: «Քվեմո-Քարթլիի մարզում են ադրբեջանցիները բնակվում, նրանց թվի լուրջ փոփոխություն չկա, քանի որ իրենց համար հարմար է ապրել այդ տարծխքում, գյուղատնտեսությամբ զբաղվել, լավ եկամուտ ստանալ»:

Նշենք, որ ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Վրաստանում բնակվող հայերի թիվը 12 տարվա ընթացքում նվազել է շուրջ մեկ երրորդով: Ըստ  2014 թ անցկացված մարդահամարի՝ Վրաստանում 168 հազար հայ է բնակվում, եթե 2002 թ. անցկացված մարդահամարի տվյալների հետ համեմատենք՝ Վրաստանում բնակվող հայերի թիվը նվազել է 80 հազարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ