Լոռու մարզի Շնող գյուղի բակիչ 56-ամյա Գ. Պ.-ն մայիսի 2-ին ժամը 19.00-ի սահմանում տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Վերջին անգամ քաղաքացուն տեսել են ժամը 20.00-ի սահմանում՝ Շնող գյուղի մոտակայքում: ՀՀ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները:
Վատ եղանակային պայմաններից ելնելով ժամը 18.30-ին դադարացվել է Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքները: