News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փաստորեն ապացուցվեց, որ Արցախի անկախության ճանաչման նախագծի դեմ իշխանության հակափաստարկներն հիմք չունեն եւ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, NEWS–ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով այն փաստին, որ կառավարությունը հավանություն է տվել իր եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած՝  Արցախի անկախության ճանաչման մասին նախագծի վերաբերյալ կառավարության եզարկացությանը:

«Իրենք հասկանում են լրջությունը պահի եւ դա է հավանաբար պատճառը, որ փոխել են իրենց մոտեցումները»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն հայտարարություններին, որ Հայաստանի՝ Լեռնալին Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո լայնածալ պատերազմ կսկսվի, Փոստանջյանն ասաց. «Մենք այսօր գտնվում ենք պատերազմի մեջ, մեզ ուժգին լայնածավալ գործողություններ են սպասվում, հետեւաբար խոսել պատերազմի մասին, բացարձակ տեղին չէ, եւ կապ չունի մեր քաղաքական հայտի ու որոշման հետ։ Ադրբեջանն իր պաշտոնական հայտարարությունն արդեն հղել ՄԱԿ-ին, որով ասում է՝ դադարեցնում է զինադադարը եւ միակողմանի դուրս գալիս զինադադարի կնքման պարտականություններից: Բացի այդ, Արցախի  ժողովրդի վրա հարձակումը առաջին անգամ չէ, շուրջ 25 տարի Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, կիրառում ագրեսիա, հիմա արդեն երկրորդ փուլն է լայնածավալ գործողությունների»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ