News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սակարկությունների տվյալները ցույց են տալիս, որ նավթի համաշխարհային գները շարունակում են աճել Կանադայում անտառային խոշոր հրդեհների ֆոնին, որոնց հետեւանքով կրճատվել է արդյունահանումը նավթաբեր ավազներում: Գների վրա ազդել են նաեւ մարտական գործողությունները Լիբիայում, որոնք վտանգել են երկրում նավթի արդյունահանումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 2.51 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 45.74 դոլարի: WTI տեսակի հունիսյան ֆյուչերսները բարձրացել են 2.99 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 45.09 դոլարի:

Ալբերտա պրովինցիայում՝ նավթային ավազների տեղանքում մի քանի օր առաջ խոշոր անտառային հրդեհ էր բռնկվել: Փորձագետների կարծիքով այս հրդեհը ազդել է WTI տեսակի նավթի գների վրա, քանի որ որոշ տեղական ընկերություններ հրդեհի հետեւանքով ստիպված են եղել կրճատել արտադրությունը: Ֆորտ ՄաքՄյուրեյ քաղաքի իշխանությունները սկսել են տարհանել քաղաքի 80 հազար բնակիչներին, այնտեղ շուրջ 1600 շենք է այրվել:

Իսկ Լիբիայում հակամարտության սրումն էլ իր հերթին ազդել է Brent տեսակի նավթի գների վրա, քանի որ զինված դիմակայության հետեւանքով երկրում արդյունահանումը շարունակում է նվազել:

Բացի դրանից նավթի գների վրա անդրադարձել են նաեւ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալները՝ երկրում արդյունահանման ծավալների կրճատման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ