News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018-ի III եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կարող է արագանալ մինչեւ   3,0 – 4,5 տոկոս: Այդ մասին ասված է Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրում, որը հավանության է արժանացել Կառավարության մայիսի   5-ի նիստին:

ԿԲ-ի կարծիքով, 2016 թ-ն կընթանա մի կողմից գործընկեր երկրներում տնտեսական անբարենպաստ իրավիճակի, մյուս կողմից` հիմնական հումքային ապրանքների գների նվազման միտման ազդեցության տակ: Վերջինը կնշանակի ցածր ինֆլյացիոն ֆոն: Այսպիսով,   2016-ին տնտեսական աճն ակնկալվում է առաջվա պես ցածր մակարդակում, իսկ    12-ամսյա ինֆլյացիան, որն առաջին ամիսներին ցածր էր աստիճանաբար կաճի: 

2017-ից սկսած` տնտեսական աճը կարագանա, իսկ ինֆլյացիան կսկսի ձգտել   4 տոկոսի: Նկատենք, որ ԱՄՀ-ի գնահատականներով, 2017-ին ակնկալվում է Ռուսաստանի տնտեսության վերականգնման սկիզբը: 2016-ին ակնկալվում է տնտեսության կրճատում    1,8 տոկոսով, իսկ 2017-ին`   0,8 տոկոս աճ:

Այնուամենայնիվ, Հայաստանի ԿԲ-ն չի ուզում չափազանց կտրուկ նվազեցնել դրամական պայմանները եւ արագացնել ինֆլյացիայի վերականգնումը: Մի կողմից, դա կվատացնի հասարակական գնային ակնկալիքները, որոնք առայժմ բարձր են, մյուս կողմից` պետք է հաշվի առնել, որ ցածր ինֆլյացիան կպահպանի բնակչության եկամտի գնողունակությունը: Արտաքին ռիսկերը կապված են զարգացող երկրներից դեպի ԱՄՆ կապիտալի արտահոսքի հետ, ներքինները` զարգացող երկրներում արժույթների տատանման   (այդ թվում` ռուսաստանյան ռուբլու), ինչպես նաեւ Չինաստանում տնտեսական աճի դանդաղման: Ներքին ռիսկերը կապված են գյուղատնտեսական ապրանքների գների հետ, որոնք կախված կլինեն բերքից:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ