News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ անվիզա ռեժիմին։ Այս մասին են վկայում ARD հեռուստաընկերության համար Infratest dimap-ի անցկացրած հարցման արդյունքները։

Հետազոտությունները ցույց են տվել, որ հարցվածների 62 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։ Միայն 33 տոկոսն է հավանություն տվել անվիզա ռեժիմին։ Հարցմանը մասնակցել է մոտ հազար քաղաքացի։

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է հանդես գալ Թուրքիայի հետ վիզայի ռեժիմը հանելու օգտին հանձնարարականով: Միաժամանակ փաստաթղթի հեղինակներն ընդունում են, որ այս պահին Թուրքիան դեռ չի կատարել այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են եվրոպական երկրների հետ վիզայի ռեժիմը վերացնելու համար: 

Այս կետերը վերաբերում են կաշառակերության դեմ պայքարի ոլորտում օրենսդրական փոփոխություններին, ԵՄ երկրների հետ ոստիկանական եւ դատական համագործակցությանը, միգրացիոն համագործակցությանը, կենսաչափական անձնագրերի կիրառմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ