News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք չենք տեսնում հակառակորդ կամ կողմ, որը պատրաստ է բանակցելու: Չի զգում այն առանցքը, որի շուրջ կարելի է բանակցել, մենք կողմնակից ենք բանակցությունների, պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստելու, բայց հակառակորդի վարքագիծը չի հուշում, որ ինքը պատրաստ է բանակցելու: Այս մասին մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը՝ նշելով, որ ցանկացած պահի, եթե ինչ-որ բանակցության թեմա լինի եւ համանախագահող երկրները, եւ Հայաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Արցախը կմիանա այդ գործընթացին: «Կարեւոր փուլում Արցախը միանալու է, եթե Արցախը բանակցություններին չի մասնակցում, նշանակում է՝ որեւէ լուրջ գործընթաց, բանակցություն հնարավոր չէ: Դրա համար էլ ես նշում եմ, որ դրանք հանդիպումներ են, ոչ թե բանակցություններ: Մենք պատրաստ ենք բանակցային գործընթացների, այդ թվում նաեւ փոխզիջումների: Եթե մեզ հետ որեւէ քննարկում չեն ուզում, ես ինչպես կարող եմ ինչ-որ բան ասել, թե պատրա՞ստ ենք արդյոք տարածքային, քաղաքական փոխզիջումների: Դրա պատասխանը տալու է ժողովուրդը, ոչ թե ես, կամ այլ պաշտոնյա»,-ընդգծել  է Հարությունյանը: 

Խոսելով Արցախում տիրող այսօրվա իրավիճակի մասին՝ վարչապետը նշել է, որ ցանկացած պատերազմ իր հետեւանքներն է թողնում եւ ժամանակ է անհրաժեշտ ընդհանուր առմամբ իրավիճակը կարգավորելու առումով: «Սահմանում կա լարվածություն, եւ եթե գնահատելու լինենք, մի կողմից դեռ պրովոկացիաների ենք սպասում, մյուս կողմից՝ ուզում ենք մարտական գործողությունների հետքերը վերացնել եւ անցնել լիարժեք կյանքի: Այժմ ապրում ենք իրականում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում: Սահմանում հակառակորդի կողմից կան կուտակումներ, մեծ քանակությամբ ռազմատեխնիկայի կուտակում կա եւ հակառակորդին չի կարելի վստահել»,-ասել է նա:

Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի տարածքն ամրագրված է Սահմանադրությամբ, ու այդ տարածքների որոշ մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ:

«Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, հասկանում ենք նաեւ բանակցություններ նշանակում է վերջնական տարբերակով փոխիջումներ, բայց դա պայմանավորված է Արցախի անկախության ճանաչման կամ ինքնորոշման հարգման պարագայում»,-նշել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ