News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող  Գեւորգ Սաֆարյանի մոտ կալանավայրում առողջական խնդիրներ են առաջացել: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Գեւորգը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, արդեն հետազոտվել է` նրա բուժումն հարկավոր է իրականացնել հիվանդանոցում:

«Ծնկի հետ միշտ էլ խնդիրներ է ունեցել եւ այժմ բանտային պայմաններում դրանք ավելի են խորացել եւ անհրաժեշտ է բուժում, դժվարությամբ է տեղաշարժվում:  Մենք այժմ սպասում ենք դատական նիստին, որպեսզի Գեւորգի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացնենք եւ այնուհետեւ, որոշենք` ինչպես իրականացնել Գեւորգի բուժումը»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Գեւորգ Սաֆարյանի գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան,  գործը գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում, սակայն նրա փաստաբանը պատրաստվում է դատավորին բացարկ հայտնել:  Փաստաբանի խոսքով, Մնացական Մարտիրոսյանն այս հարցում կանխակալ վերաբերմունք ունի եւ դեռ նախաքննության փուլում Գեւորգ Սաֆարյանի կալանքի վերաբերյալ հարցերով 4 անգամ նա կայացրել է անհիմն որոշումներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Սաֆարյանն առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Մնացական Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ