News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտունու շրջանում բնակվող Փարամազյանների ընտանիքը մինչեւ վերջին պահը հավատում էր, որ իրենց որդուն ոչինչ չի եղել. կրտսեր սերժանտ Յուրին ապրիլի 2-ին դիրքերում չի եղել, այլ զորամասում:

«Դիրքերում չէր, հանգիստ էինք, բայց հետը չէինք կարողանում կապվել: Ոչ մեկ մեզ հստակ բան չէր ասում: Ես զանգեցի այդ զորամասում աշխատող իմ ընկերոջը, նա սկսեց կմկմալ, ես էլ ասացի` զինվորականներ ենք, ուղիղ ասա ու էդպես իմացանք, բայց մորն ամենավերջում ենք ասել»,- պատմում է Անատոլի Փարամազյանը` պաշտպանության բանակում 23 տարի ծառայած զինվորականը:

Հայրը զինվորականին հատուկ զսպվածությամբ է խոսում Յուրիի մասին, միայն կցանկանար, որ որդու մահվան մանրամասներն իմանային. «Ասում են` ադրբեջանցիները խփել են հենց պոլկին, Յուրին` որպես կրտսեր սերժանտ, իր նորակոչիկներից երկուսին պաշտպանելու համար իր վրա է վերցրել հարվածը ու զոհվել»:

Տիկին Գայանեն հիշում է, որ վեց ամիս որդին դիրքերում է եղել` գրեթե առանց հանգստանալու փայլուն կատարել դիրքի ավագի պարտականությունները:

«Ծառայությունից գոհ էր, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում շատ տխուր էր, երեւի մի բան զգում էր: Մարտի 5-ին երկու օրով եկել էր արձակուրդ, հետո անընդհատ ասում էր` մամ, ինչի՞ երկար չմնացի: Գնալու օրն էլ Յուրին գնաց ու երեք խաղալիք մեքենա առավ ախպոր երեխայի համար, երեւի տղայիս սիրտը մի բան վկայում էր»,- ասում է մայրը` չկարողանալով զսպել արցունքները:

Մարտի 31-ին Յուրին զանգել էր բոլոր բարեկամներին ու ընկերներին, մայրն այդ մասին իմացել է միայն որդու զոհվելուց հետո: Մայրը համոզված է` որդին նախազգացել է իր մահը:

«Միայն Վալոդիկը` տղայիս ամենամոտ ընկերը, ցավում էր, որ չկարողացավ գալ: Մորն ասել էր` պիտի գամ ու անպայման Յուրիենց տուն գնամ, բայց... ամսի 5-ին էլ ինքը մահացավ: Շատ մոտ ընկերներ էին, անընդհատ իրար մասին անհանգստանում էին, տղես միշտ ծանրոցները Վալոդիկին էր ուղարկում»,- ցավով նշում է տիկին Գայանեն:

Փարամազյան ամուսինների կորուստներն այսքանը չեն. դպրոցի բակում սպանված 12- ամյա Վաղինակն իրենց ընկերոջ որդին էր, տանկիստ Բենյամինն իրենց անմիջական հարեւանը:

Յուրի Փարամազյանը հուլիսի 26-ին կդառնար քսան տարեկան: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ